Ամենահարմարավետ բնակարանները Հայաստանում

Ինչպես տանը

Օրավարձով բնակարաններ Վարձով բնակարաներ Վարձով առանձնատներ Օրավարձով առանձնատներ

Ընդհանուր դրույթներ

Պայմաններ և դրույթներ բաժնում ներկայացված տվյալները պարունակում են կարևոր տեղեկություններ Հաճախորդի իրավունքների, պարտավորությունների և պաշտպանության միջոցների մասին:

Սույն Պայմաններում «Մենք», «Մեր», «Մեզ», «Ընկերություն», «Ֆուլ հաուս» անվանումները վերաբերում են «Ֆուլ հաուս» ընկերությանը (ՀՎՀՀ՝ 66957207), իսկ «Հաճախորդ», «Ձեր», «Ձեզ», «Պատվիրատու» անվանումները վերաբերում են սույն կայք մուտք գործող, ինչպես նաև Ընկերության ծառայություններին դիմող և (կամ) դրանցից օգտվող անձին։

Մուտք գործելով, դիտելով և ցանկացած այլ կերպ օգտագործելով Կայքը, Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել եք սույն Պայմանները և ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության ծառայություններից օգտվող եք, Կայքում գրանցված օգտատեր, Պատվիրատու, թե՝ ուղղակի այցելու:

Այս Կայքը, ինչպես նաև ծառայությունները, որոնք առաջարկվում են Կայքի միջոցով, ամբողջությամբ պատկանում ու տնօրինվում են «Ֆուլ հաուս» ընկերության կողմից։

Մատուցվող ծառայությունների շրջանակ

Ընկերությունն իրականացնում է Կայքում ներկայացված ծառայությունների մատուցման պատվերներ (այսուհետ նաև «Պատվերներ»)։ Կայքի միջոցով Դուք կարող եք հարցում կատարել, պատվիրել, ամրագրել, ինչպես նաև չեղարկել կամ փոփոխել Պատվերը։

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները ներառում են՝

Բնակարանների օրավարձով տրամադրման և սպասարկման ծառայություններ

Առանձնատների օրավարձով տրամադրման և սպասարկման ծառայություն

Բնակարանների վարձով տրամադրման և սպասարկման ծառայություն

Առանձնատների վարձով տրամադրման և սպասարկման ծառայություն

Տրանսպորտային ծառայություն` տրանսֆեր

Այսուհետ բոլորը միասին նաև՝ «Ծառայություններ»։

Ծառայությունները պատվիրել կարող եք գրանցվելով Կայքում (հաշիվ ստեղծելով) Սույն Պայմանների բոլոր դրույթները վերաբերում են բոլոր տեսակի Ծառայություններին

Օրավարձով բնակարանների և արանձնատների Վարձակալման Ծառայություն

Օրավարձով բնակարանների և արանձնատների Վարձակալման Ծառայություն շրջանակում Ընկերությունը Պատվիրատուին տրամադրում է վարձով Բնակատեղ (բնակարան կամ առանձնատուն)՝ մատուցելով կեցության և սպասարկման անհրաժեշտ ծառայություններ։

Բնակատեղի Վարձակալման Ծառայության Գինը հաշվարկվում է ըստ Բնակատեղ մուտքի (check-in) և ելքի (check-out) ժամերի և յուրաքանչյուր Բնակատեղի համար սահմանված օրական արժեքի հիման վրա։ Բնակատեղի օրական արժեքը կախված է թե ամրագրման ժամանակահատվածից, և թե ժամկետի տևողությունից:

Բնակատեղ մուտք գործելու հաշվարկային (check-in) ժամ է համարվում Երևանի ժամանակով 15:00-ն, իսկ ելքի (check-out) ժամ՝ 12:00, որը սույն Ծառայության իմաստով կհամարվի «1 օր»: Բնակատեղ ավելի վաղ մուտքի (early check-in) կամ ուշ ելքի (late check-out) դեպքում կհաշվարկվի լրացուցիչ վճար:

 

Բնակատեղում վարքագծի կանոններ.

      Բնակատեղում ծխելը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

     Բնակատեղում վերանորոգման, վերակառուցման, վերասարքավորման, շինարարական աշխատանքներ և (կամ) կահույքի հիմնավոր տեղափոխում կատարելը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է;

    Բնակատեղում միջոցառումների անցկացումը, որը կարող է խանգարել հարակից բնակիչներին և խաթարել Բնակատեղի շրջակայքի ընդհանուր կարգուկանոնը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

    Գիշերային ժամերին՝ 23:00-ից 7:00-ն լռությունը խախտելը (օրինակ՝ ի թիվս այլնի, բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր ձայներ արձակող սարքերից օգտվելը բնակարաններում, մուտքերում, առանձնատներում, բնակելի տարածություններում կամ բակերում) ԱՐԳԵԼՎՈՒՄ Է և առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վարչական պատասխանատվություն։

 

Պատվիրատուի պարտականությունները.

 

Պատվիրատուն պարտավորվում է՝

-Բնակատեղը պահպանել պատշաճ կերպով և հետ հանձնել այն նույն վիճակում (հաշվի առնելով բնական մաշվածությունը)՝ վերացնելով վարձակալման ընթացքում իր կողմից առաջացրած թերությունները

-Խնամքով վերաբերվել Բնակատեղին, գույքին և տեխնիկային. դրանց վնաս հասցնելու դեպքում վերանորոգել/վերականգնել, կամ փոխհատուցել Ընկերության կողմից դրանց վերանորոգման/վերականգնման ծախսերը, իսկ ոչնչացնելու կամ կորստի դեպքում՝ փոխհատուցել ամբողջական արժեքը

-Սեղաններին թաց կամ տաք իրեր չդնել, արդուկ չանել, սեղաններին և հատակին ջուր կամ այլ հեղուկներ չթափել, չկուտակել աղբ

-Բնակատեղում ծագած ցանկացած խնդրի կամ դժվարության մասին անհապաղ տեղեկացնել Ընկերությանը

-Բնակատեղից դուրս գալիս՝ փակել ջրի ծորակը և պատուհանները, անջատել գազօջախը և էլեկտրական սարքերը, չթողնել գումար, զարդեր, թանկարժեք իրեր և բանալիով փակել Բնակատեղի դուռը

-Բնակատեղը չհանձնել երրորդ անձի՝ առանց Ընկերության նախնական համաձայնության

-Պահպանել Բնակատեղի ամրագրմամբ հաստատված անձանց առավելագույն քանակը

-Բնակատեղն ընդունելիս՝ Ընկերության կողմից հանդես եկող պատասխանատու անձին տեղեկացնել նկատած թերությունների, անհամապատասխանությունների կամ դժգոհությունների մասին և հիմնավորել դրանք՝ հիմք ընդունելով Պատվերի հաստատման փաստաթուղթը: Հակառակ դեպքում Պատվիրատուն զրկվում է դրանք հետագայում վկայակոչելու իրավունքից, իսկ Ընկերությունը չի կրում դրանցով պայմանավորված որևէ պատասխանատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք առաջացել են ոչ Պատվիրատուի մեղքով կամ վերջինիս կողմից Բնակատեղն ընդունելուց հետո:

 

Ընկերության իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

-Ընկերությունը պարտավորվում է Բնակատեղում ծագած ցանկացած խնդիր լուծել առավելագույնը 24 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում սեփական միջոցների հաշվին կատարել Պատվիրատուի տեղափոխում մեկ այլ համարժեք Բնակատեղ կամ վերադարձնել Պատվիրատուի կողմից բաց թողնված օրերի քանակին համապատասխան գումար` Պատվերի 1 օրվա գումարի հաշվարկով:

-Ընկերությունն իրավունք ունի պարբերաբար տեղեկանալ Բնակատեղում ապրող անձանց թվի մասին: Ընկերությունն իրավունք ունի, Պատվիրատուին նախօրոք զգուշացնելուց հետո, մուտք գործել տրամադրված Բնակատեղ, իսկ նրա բացակայության կամ անհասանելի լինելու դեպքում` նաև առանց զգուշացման, եթե դա պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ:

-Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բնակատեղում կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար, ինչպես նաև Բնակատեղը հետ հանձնելուց հետո այնտեղ թողնված Ձեր իրերի համար: > Melanya Qochinyan: 2. Ընկերության ծառայությունների շրջանակը

Ընկերությունն իրականացնում է Կայքում ներկայացված ծառայությունների մատուցման պատվերներ (այսուհետ նաև «Պատվերներ»)։ Կայքի միջոցով Դուք կարող եք հարցում կատարել, պատվիրել, ամրագրել, ինչպես նաև չեղարկել կամ փոփոխել Պատվերը։

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները ներառում են՝

Բնակարաններիօրավարձովտրամադրմանևսպասարկմանծառայություններ

Առանձնատների օրավարձով տրամադրման և սպասարկման ծառայություններ

Բնակարանների վարձով տրամադրման և սպասարկման ծառայություններ

Արանձնատների վարձով տրամադրման և սպասարկման ծառայություններ

Տրանսպորտային ծառայություններ, բացառությամբկանոնավորփոխադրումների

Այսուհետ բոլորը միասին նաև՝ «Ծառայություններ»։

Ծառայությունները պատվիրել կարող եք գրանցվելով Կայքում (հաշիվ ստեղծելով)

Սույն Պայմանների բոլոր դրույթները վերաբերում են բոլոր տեսակի Ծառայություններին

Տրանսպորտային Ծառայություններ Տրանսֆեր

Տրանսպորտային Ծառայություններ (Տրանսֆեր)

Տրանսպորտային Ծառայությունների շրջանակում Ընկերությունն իրականացնում է տրանսպորտային միջոցով որևէ նախանշված վայրից մեկ այլ նախանշված վայր տեղափոխում՝ հետադարձի ներառմամբ կամ առանց դրա (Տրանսֆեր)

Ընկերությունը չի համարվում կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերություն։

Տրանսպորտային Ծառայությունների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Տրանսպորտային Ծառայությունների մատուցման ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Կանխավճար, Վերջնավճար, չեղարկում և փոփոխում

Ստորև ներկայացված են Պատվերի Կանխավճարի, Վերջնավճարի, չեղարկման, և փոփոխման պայմանները, որոնք կարող են կիրառվել Ձեր Պատվերի նկատմամբ՝ ըստ մատուցվող Ծառայության տեսակի։ Ծառայության մատուցմանը չներկայանալու դեպքում կիրառվում են չեղարկման պայմանները:

Բնակատեղի Վարձակալման Ծառայություն

Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող: Կանխավճարը, որպես կանոն, կազմում է պատվիրված Բնակատեղի 1 օրվա Գինը։

Հատուկ դեպքերում Ընկերությունը կարող է պահանջել Կանխավճարի այլ չափ և սահմանել Պատվերը չեղարկելու այլ պայմաններ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ:

Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Բնակատեղ մուտք գործելու պահին կամ ամենաուշը հաջորդ օրը, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության հետ:

Ընկերությունն իրավունք ունի հաստատված Բնակատեղի փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ այլ Բնակատեղ՝ ելնելով ամրագրված Բնակատեղում ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է առաջարկված Բնակատեղից, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։

- Չեղարկում

Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում Կանխավճարը չի վերադարձվում Պատվիրատուին:

- Վաղաժամ դադարեցում

Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերը կարող է վաղաժամ դադարեցվել ինչպես Պատվիրատուի նախաձեռնությամբ, այնպես էլ Ընկերության կողմից: Ընկերության կողմից վաղաժամ դադարեցում կարող է կատարվել միայն, եթե Պատվիրատուն խախտել է սույն Պայմաններով սահմանված պարտավորությունները:

Պատվերը վաղաժամ դադարեցնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ. հաշվարկվում է փաստացի մատուցված Ծառայության ժամկետին համապատասխան Գինը և կիրառվում է տուգանք՝ Կանխավճարի չափով: Եթե Պատվիրատուի կատարած վճարումը ավելին է, քան վերահաշվարկով ստացված գումարը, ապա դրանց տարբերությունը վերադարձվում է Պատվիրատուին:

- Ժամկետի երկարաձգում

Բնակատեղի Վարձակալման Ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել Պատվիրատուի ցանկությամբ, եթե տվյալ Բնակատեղը հասանելի է երկարաձգված ժամանակահատվածում: Եթե տվյալ Բնակատեղը հասանելի չէ երկարաձգված ժամանակահատվածում, և Ընկերությունն առաջարկում է այլ Բնակատեղ, ապա կատարվում է առանձին հաշվարկ. երկարաձգման Գինը հաշվարկվում է առաջարկված Բնակատեղի համար՝ երկարաձգման ժամկետի օրերով:

- Ժամկետի կրճատում և (կամ) տեղափոխում

Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերի ժամկետը կրճատելու և (կամ) տեղափոխելու դեպքում Կանխավճարը հաշվանցվում է ի օգուտ Պատվիրատուի, եթե այդ մասին Ընկերությունը տեղեկացվել է Պատվերի մեկնարկից առնվազն 10 օր առաջ։ Հակառակ դեպքում Կանխավճարը պահվում է ի օգուտ Ընկերության և չի հաշվանցվում փոփոխված Պատվերի Գնից: > Melanya Qochinyan: 7. Պատվերներ և վճարումներ

Պատվերների մի մասը Կայքում հնարավոր է կատարել՝ ստանալով ակնթարթային հաստատում , իսկ մյուսները՝ նախօրոք հարցում անելու միջոցով:

Կախված Ծառայության տեսակից՝ Պատվերը հաստատելու համար Ընկերությունն իրավունք ունի պահանջել Պատվիրատուից վճարել Պատվերի Գինն ամբողջությամբ կամ դրա որոշակի մասը, որպես կանխավճար

Գնի մնացած մասի վճարումը կատարվում է Ընկերության կողմից տրամադրված Պատվերի հաստատման փաստաթղթի հիման վրա։

Կայքում ներկայացված ծառայությունների համար Պատվիրատուն Պատվերի ձևակերպումն ու Կանխավճարի վճարումը կատարում է զամբյուղում՝ առցանց, ՀՀ Դրամով, բանկային քարտի միջոցով։ Երբ առցանց վճարումը հաջողվում է, և Պատվիրատուի քարտից Կանխավճարը գանձվում է, Պատվերը համարվում է Ընկերության կողմից հաստատված, և Պատվիրատուին տրամադրվում է հաստատման (էլեկտրոնային) փաստաթուղթ, որը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Ընկերության և Պատվիրատուի միջև։

Հարցումով Պատվերներ կարելի է կատարել Կայքից էլեկտրոնային հարցում ուղարկելով՝ տվյալ Ծառայությունը գնելու վերաբերյալ: Հարցումով Պատվերը ձևավորվում է Ընկերության և Պատվիրատուի կողմից երկկողմանի պայմանավորվածությամբ: Հարցումով Պատվերների դեպքում Ընկերության և Պատվիրատուի միջև ձեռք է բերվում նաև Պատվերի Կանխավճարի չափի, կատարման եղանակի (բանկային փոխանցում, կանխիկ վճարում կամ առցանց վճարում) և ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն: Կանխավճարը կատարելուց հետո Ընկերությունը Պատվիրատուին տրամադրում է Պատվերի հաստատման (էլեկտրոնային) փաստաթուղթ, որը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Ընկերության և Պատվիրատուի միջև:

Անկախ Պատվերի տեսակից Պատվիրատուն պետք է վճարի Կանխավճարն ամբողջությամբ: Կանխավճարը չվճարելու դեպքում Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում:

Պատվիրատուի կողմից Վերջնավճարը հաստատման փաստաթղթում ներկայացված ժամկետում չկատարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել Ծառայության մատուցումը։

Առցանց վճարում կատարելիս՝ Պատվիրատուն հաստատում է, որ տեղյակ է և համաձայն է երրորդ կողմ հանդիսացող բանկերի և վճարահաշվարկային համակարգերի նկատմամբ կիրառելի օրենսդրությանը, կանոններին և կարգավորումներին, և պարտավորվում է անվերապահորեն հետևել նաև նրանց պայմաններին: